«Չենք լռելու».Իշխանություններն անցել են ցինիզմի գիշերային ռեժիմի

«Չենք լռելու».Իշխանություններն անցել են ցինիզմի գիշերային ռեժիմի

PanARMENIAN.Net - «Չենք լռելու»-ն խիստ դատապարտում է թե՛ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, թե՛ Մաշտոցի պուրակի ոչնչացումն արդարացնող ծախված մտավորականներին: «Առջևում ընտրություններ են: Եթե ուրիշ որևէ արժեք չունեք, գոնե թող դա ձեզ սթափեցնի»,- գրում են նախաձեռնության անդամները:

Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ ժամը 23:00-ի սահմաններում Մաշտոցի այգում շինարարություն սկսեց, ինչը ևս մեկ անգամ հաստատելու եկավ, որ իշխանություններն անցել են ցինիզմի գիշերային ռեժիմի. «Այն հատվածում, որտեղ բնապահպանները կանգնած էին մինչև ժամը 19-00-ն` հույս փայփայելով, որ որևէ մեկի մտքով չի անցնի գիշերը շինարարություն իրականացնել, կեսգիշերին մոտ սկսվեց խանութ-կրպակների տանիքների, դռների և լուսամուտների մոնտաժումը»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---