Մասնավոր բանկերը պատրաստ են չեղյալ համարել Հունաստանի պետպարտքի 53,5 տոկոսը

Մասնավոր բանկերը պատրաստ են չեղյալ համարել Հունաստանի պետպարտքի 53,5 տոկոսը

PanARMENIAN.Net - Մասնավոր բանկերը պատրաստ են չեղյալ համարել Հունաստանի պետպարտքի 53,5 տոկոսը: «Մասնավոր բանկային հատվածը պատրաստ է զգալի ջանքեր գործադրել Հունաստանում վիճակի կայունացման համար»,-ասել է դիվանագիտական աղբյուրը: Ըստ գնահատականների, Հունաստանի պարտքը մասնավոր բանկերին կազմում է մոտ 230 մլրդ եվրո, իսկ այդ երկրի պետպարքտի ընդհանուր ծավալը հասնում է 350 մլրդ եվրոյի: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՀ առաջին դրամական փոխանցումը Հունաստանին կկազմի 13 մլրդ եվրո: Ըստ իրազեկ աղբյուրի, կայունացման երկրորդ ծրագրի ծավալը «չի գերազանցի 130 մլրդ եվրոն»: Այս պահի դրությամբ Հունաստանի պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 160 տոկոսը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---