Ֆրանկֆուրտի օդանավակայանի դիսպետչերները գործադուլը երկարացրել են ևս երեք օրով![]() 21 փետրվարի 2012 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկֆուրտի օդանավակայանի դիսպետչերները գործադուլը երկարացրել են ևս երեք օրով՝ մինչև փետրվարի 24-ը: Spiegel-ի տվյալներով, աշխատավարձի բարձրացում պահանջող օդանավակայանի աշխատողները կդադարեցնեն գործադուլը միայն ուրբաթ օրը տեղի ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով շաբաթ օրը ժամը 01:00-ին): Գործադուլի պատճառով ավիաընկերությունն ամեն օր ստիպված է լինում չեղյալ համարել հարյուրավոր չվերթներ, որոնց մեծամասնությունն իրականացնում է Lufthansa-ն: Չեղյալ հայտարարված չվերթների քանակը և ֆինանսական կորուստները նվազագույնի հասցնելու համար Fraport ընկերությունը գործադուլավոր ավիադիսպետչերների աշխատանքը տրամադրել է ժամանակավոր աշխատողների: GdF ներկայացուցիչ Մատիաս Մաասը քննադատել է նման մարտավարությունը և կոչ արել ընկերությանը վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |