ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԷԳՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին պատմող Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը Թուրքիայում չի ցուցադրվելու: Նման որոշման է հանգել թուրքական «Բելգե» ընկերությունը, որին պատկանում է ֆիլմի ցուցադրության իրավունքը այդ երկրում: Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ, այդ վճռի համար հիմք է ծառայել թուրք ժողովրդի կամքը: Հայտարարության համաձայն, Անկարան պատրաստ էր ցույց տալ ժապավենը, քանի որ լուրջ չէր ընդունում ֆիլմում ներկայացված մոտեցումները: Ընկերությունը գտնում է, որ ցուցադրելով ֆիլմը, Թուրքիան աշխարհին հանդես կգար որպես ուժեղ երկիր եւ նրա առջեւ կբացվեին նոր հորիզոններ: Մինչդեռ, ընկերության կարծիքով, այս հեռանկարից հրաժարվելու տրամաբանությունը հետեւյալն է. առաջինը, այն է, որ իբր «Արարատ» ֆիլմը չունի բարձր գեղարվեստական արժեք: Բացի այդ, ցուցադրան դեպքում դահլիճներում պետք է ձեռնարկվեին անվտանգության արտակարգ միջոցներ, ինչը «վայել չէր լինի Թուրքիայի համար»: «Միլլիեթ» թուրքական թերթի համաձայն, Ատոմ Էգոյանը ափսոսանք է հայտնել նման որոշման առնչությամբ` նշելով, որ դա անակնկալ չէր իր համար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---