Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է հունահռոմեական ըմբիշների անունները, ովքեր հանդես կգան ԵԱ![]() 21 փետրվարի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմենական ըմբշամարտի հավաքակաի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը փետրվարի 21-ին պաշտոնապես ներկայացրել է այն մարզիկների անունները, որոնք մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Բելգրադում մարտի 6-11 կայանալիք առաջնությանը հանդես կգան Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, Արամ Ջուլֆալակյանը, Եվրոպայի չեմպիոն և ԱԱ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, Հրաչ Հովհաննիսյանը, Արթուր Ալեքսանյանը և Յուրի Պատրիկեևը: Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը ընդգծել է, որ հավաքականը լավ կազմով է հանդես գալիս և բոլոր մարզիկներն էլ միջազգային փորձ ունեն: «Եվրոպայի առաջնությունը լուրջ և կարևոր մրցաշար է, բոլորը մեզանից լավ արդյունքներ են ակնկալում: Ես համոզված եմ, որ կանենք ամեն ինչ հաղթանակի համար, ինչպես նաև Օլիմպիական ուղեգրեր նվաճելու»,-հայտարարել է Ենոքյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |