ԵԱ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ամեն քաշային կարգում ներկայացված կլինի երկուական մարզիկով

ԵԱ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ամեն քաշային կարգում ներկայացված կլինի երկուական մարզիկով

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-11-ը Սերբիայում կայանալու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ գրեթե բոլոր քաշային կարգերում հանդես են գալու երկուական մարզիկներ:

Բելգրադում մինչև 55 կգ քաշային կարգում ներկայացված են Գեղամ Բաբախանյանը և Միհրան Ջաբուրյանը, մինչև 60 կգ՝ Արթուր Առաքելյանը և Նարեկ Սանոյանը, մինչև 66 կգ՝ Դավիթ Սաֆարյանը և Ժիրայր Հովհաննիսյանը: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են նաև Մուսա Մուրթազալիևը, Սուրեն Մարկոսյանը, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, Գևորգ Ավշարյանը և Ռուսլան Բասիևը:

«Մինչև 96 կգ ք/կ-ում մենք ներկայացրել ենք երիտասարդ ըմբիշ Անդրանիկ Գևորգյանին: Իսկ Էդգար Ենոքյանն աստիճանաբար ապաքինվում է, նա դեռ երկու ամիս ունի, և հուսով եմ, որ կկարողանա մեկնել վարկանիշային մրցաշարերի»,- ասել է Բաղդադյանը:

Հավաքականի հետ չի մարզվում միայն Ռուսլան Բասիևը, քանի որ Հայաստանում նա չունի սպարինգ-մրցակից:

Բաղդադյանի խոսքով, Եվրոպայի առաջնությունից հետո հայտնի են դառնալու բոլոր ըմբիշների անունները, ովքեր պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար:

Հիմա հավաքականը ԵԱ-ին պատրաստվում է Երևանում Ֆուտբոլի ակադեմիայում և հավաքն ավարտելու է մարտի 4-ին: Նույն օրը հավաքականը մեկնելու է Բելգրադ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---