Քադդաֆիի սիրելի հեռուստահաղորդավարը ողջ է![]() 21 փետրվարի 2012 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Պարզվել է, որ Մուամար Քադդաֆիի ռեժիմի գլխավոր բանախոսներից մեկը՝ հեռուստահաղորդավար Խալա ալ Միսրաթին, որն, ինչպես հաղորդվում էր, սպանվել է լիբիական բանտում, ողջ է: Կինը տեսանյութ է զետեղել ինտերնետում, որտեղ հայտարարում է, որ ողջ է և առողջ, հայտնում է Al Arabia-ն: Խալա ալ Միսրաթին Ջամահիրիայի առաջնորդի հավատարիմ կողմնակիցն է և չի հրաժարվել իր հայացքներից նույնիսկ Քադդաֆիի ռեժիմի տապալումից հետո: Նա աշխատում էր «Լիբիա TV»-ում և Քադդաֆիի սիրելի հեռուստահաղորդավարն էր: Լրագրողուհին հայտնել է, որ նա արդեն կես տարի է ազատազրկման մեջ է, սակայն ոչ մի ագրեսիա իր հանդեպ չի զգում: Երբ «արաբական գարնան» ժամանակ ապստամբների զորքերը մոտենում էին Տրիպոլիին, Խալա ալ Միսրաթին հայտնվեց «Լիբիա TV»-ի եթերում հրացանքը ձեռքին, հայտարարելով, որ նա և իր գործընկերները մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու են Քադդաֆիի թշնամիների դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |