Կիրսան Իլյումժինով. Առաջիկա մրցումների համար ՖԻԴԵ-ն կստանա մոտ 10-12 մլն եվրո21 փետրվարի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը պատմել է ՖԻԴԵ-ի և «Ագոն» ընկերության համագործակցության մասին, որը ղեկավարում է Էնդրյու Պոլսոնը: Յենց այս ընկերությունն է ստացել հավակնորդների մրցաշարերի, աշխարհի առաջատարի և Գրան-Պրի սերիայի խաղերի կազմակերպման իրավունքները: «Առաջիկա մրցումների համար ՖԻԴԵ-ն կստանա մոտ 10-12 մլն եվրո: Ընդ որում, ՖԻԴԵ-ն առաջվա նման, կունենա 20 տոկոս եկամուտ մրցանակային ֆոնդից»,-ՖԻԴԵ-ի նախագահի խոսքը հայտնում է sport-express.ru-ն: Իլյումժինովն ասել է, որ շախմատի սիրահարներն ու երկրպագուները առաջիկա շաբաթ կստանան կարևորագույն մրցումների հստակ գրաֆիկը: Նա ընդգծել է, որ մրցաշարերը կդառնան ավելի գրավիչ և դրանց կմասնակցեն բոլոր ուժեղագույն շախմատիստները: Այս տարի ծրագրվում է մրցումներն անցկացնել Փարիզում, Մադրիդում, Վիեննայում և Լիսաբոնում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |