Մաշտոցի այգու ակտիվիստները պատրաստվում են հայելիներով ֆլեշմոբ կազմակերպել

Մաշտոցի այգու ակտիվիստները պատրաստվում են հայելիներով ֆլեշմոբ կազմակերպել

PanARMENIAN.Net - Մաշտոցի այգու ակտիվիստները պատրաստվում են հայելիներով ֆլեշմոբ կազմակերպել: Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ տեղի կունենա ֆլեշմոբը կամ որն է հիմնական ասելիքը...

Այս պահի դրությամբ ցուցարարներն իրենց վրա փակցրել են «ԱՐԳԵԼԱՆՈՑ» գրություններ և դա այսպես են մեկնաբանում. «Քանդելով կանաչ տարածքները՝ կառուցում ենք երկաթե արգելանոց»: Ցուցարարներին զայրացրել է այն, որ ոստիկանները երկաթե ճաղեր են տեղադրել և թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ կրպակներին...

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ակտիվիստները գնալով ավելանում են, նրանց են միանում նորանոր մարդիկ: Այսօր իրականացվելու են մի քանի հետաքրքիր միջոցառումներ: Քիչ առաջ ակտիվիստներին են միացել News Hub-ի տղաները հետաքրքիր պաստառներով՝ «Պահանջում ենք կառուցել պոչամբարներ» և «Ոչ ծառերին, Այո բուտիկներին» գրություններով:

13  20.02.12 - Ակտիվիստները գրավել են Մաշտոցի այգու շին.հրապարակը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---