ՆԱՏՕ-ն ներողություն է խնդրել աֆղաններից Ղուրանն այրելու համար

ՆԱՏՕ-ն ներողություն է խնդրել աֆղաններից Ղուրանն այրելու համար

PanARMENIAN.Net - Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի ամերիկյան հրամանատարությունը ներողություն է խնդրել իր զինվորների համար, որոնք այրել են Ղուրանը ու նախաձեռնել են միջադեպի հետաքննությունը: Այդ մասին ասվում է Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի՝ ISAF, հրամանատար, գեներալ Ջոն Ալլենի հայտարարության մեջ, որ հրապարակվել է ISAF կայքում:

Գեներալ Ջոն Ալլենը ներողություն է խնդրել մասնավորապես Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայից, կառավարությունից ու ժողովրդից:

Ղուրանը պղծելու առաջին մեղադրանքները հնչեցին աֆղանական կառավարության անդամի կողմից, հայտնում է Agence France-Presse-ը: Այդ հաղորդագրությունները տեղի բնակչության բողոքի պատճառ դարձան: Ցույցեր անցան Բագրամի ամերիկյան ռազմակայանի մոտ, ինչպես նաև Քաբուլում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---