EURO-2012. Ագրեսիվ տրամադրված երկրպագուների համար մուտքը Ուկրաինա անհնար կլինի21 փետրվարի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում EURO-2012-ի տնօրեն, «EURO-2012 – Ուկրաինա» տեղական կազմկոմիտեի ղեկավար Մարկիյան Լուբկիվսկին նշել է, որ ՈՒԵՖԱ-ն գնահատում է Ուկրաինայում հիմնական ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման մեծ արագությանը: «Սակայն կան մի քանի հարցեր, որոնք դեռ պետք է լուծել նախքան առաջնության մեկնարկը: Դա երկու մարզադաշտերի և չորս օդանավակայանների օպերացիոն բաղկացուցչի կարգավորումն է, առաջնության ժամանակ ընդհանուր անվտանգության և մարզադաշտերում անվտանգության հարցը»,- ասել է Լուբկիվսկին, հաղորդում է interfax.com.ua-ը: Առաջնության տնօրենի խոսքով` խմբային փուլի բոլոր հանդիպումները գնահատվել են որպես ցածր ռիսկի հանդիպումներ. «Բոլոր ագրեսիվ տրամադրված երկրպագուների համար մուտքը Ուկրաինա անհնար կլինի դեռևս այն փուլում, երբ նրանք մեկնելու լինեն իրենց երկրից: Յուրաքանչյուր երկրում գործում են ազգային տեղեկատվական ֆուտբոլային կենտրոններ, և բոլոր այդ պոտենցիալ troublemaker-ները (խնդիր ստեղծողները) համապատասխան ցուցակներում են գտնվում, և նրանց կամ դուրս չեն թողնի երկրից, կամ էլ նրանց կառաջարկվի հանդիպման անցկացման օրը գալ ոստիկանական բաժանմունք և ցույց տալ, որ նրանք ոչ մի տեղ չեն մեկնել: Կարող են անգամ նման իրադրություններ լինել»: Ուկրաինացիները մեծ քանակությամբ երկրպագուներ են ակնկալում այն երկրներից, որոնք մասնակցելու են մրցաշարին: «Մենք գոհ ենք տոմսերի վաճառքի դինամիկայից: Առավել ակտիվ գնորդներն են գերմանացիները, հոլանդացիները, ռուսները, լեհերը, ուկրաինացիները, շվեդերն ու դանիացիները: Դա չի նշանակում, որ մյուսները պակաս ակտիվ են, սակայն նշված երկրների ներկայացուցիչները տոմսերի պատվերների քանակով առաջատարն են: Ընդհանուր առմամբ մեզնից տոմս են ձեռք բերել 209 երկրներից ու տարածքներից: Մեր նպատակն է, որպեսզի մարզադաշտերը EURO-2012-ի ժամանակ լիքը լինեն: Եվ մենք կհասնենք այդ նպատակին: Մարզադաշտերը առաջնության ժամանակ ամբողջովին լցված կլինեն»,- հավելել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |