Թուրքական դպրոցի տնօրենն առաջարկել է ստեղծել հասարակության համար վտանգավոր երեխաների տվյալների բազա![]() 21 փետրվարի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Էրզրում քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում, տարրական դպրոցի տնօրեն Մուսթաֆա Այդինն առաջարկել է պետական մակարդակով ստեղծել ծրագիր այն երեխաների հաշվառման համար, ովքեր վտանգավոր են հասարակության համար, գրում են թուրքական ԶԼՄ-ը: Մասնավորապես, նա առաջարկել է երկրի օրինապահ մարմիններում ստեղծել տվյալների ընդհանուր բազա, որտեղ պահվելու է երեխաների քրեական վարքի մասին ինֆորմացիա, ինչպես նաև այն երեխաների մասին տեղեկություններ, որոնք կարող են խախտել հասարակական կարգը: Իր հերթին, կոնֆերանսին ներկա գտնվող Աթաթյուրք համալսարանի պրոֆեսորը նկատել է, որ բռնությունը կապված է ոչ միայն ընտանիքի հետ, այլ նաև շրջապատի: Ըստ նրա, յուրաքանչյուր երեխա մեկ անգամ կարող է կռվի մեջ ընկնել, սակայն, դա դեռ չի նշանակում, որ նա վտանգ է ներկայացնում հասարակության համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |