Մաշտոցի պուրակ. Բնապահպան-ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը հացադուլ է հայտարարել21 փետրվարի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ակտիվիստները հայտարարությամբ դիմեցին իրենց ընկերներին. «Անամոթաբար շարունակվում է շինարարությունը, ու ստացվում է, որ այսօր մենք թույլ ենք: Մեր ընկերների մի մասը հիվանդացել են: Դե հասկանալի է, ցուրտ է, քանի ժամ ձյան վրա են անցկացրել: Այսօր թույլ ենք քանակով, բայց ոչ հոգով: Սա թող մեզ դաս լինի, որ մենք տեմպը չթուլացնենք: Երկու օրում նենց հակահարված պետք է տանք, որ փախնեն այստեղից: Դրա համար մենք ունենք կամքի ուժ, համախմբվածություն, խելք: Եկենք այնպիսի մի բում անենք այսօր, որ վաղը չէ մյուս օրը այստեղ տեղ չլինի, որ ոչ ոստիկանը, ոչ շինարարը, կոպիտ ասած, «դուխ չունենան» այստեղ մտնել: Եկեք աղուկ բարձրացնենք, ճնշում գործադրենք: Մինչև լուսադեմ բանվորները ցրտին աշխատել են, իրենց դռելներով ու բալգառկաներով անհանգստացրել են ոչ միայն հասարակությանը, այլև նոր ծնվող մանկանը: Մենք մեր սրտի կոչով ենք այստեղ, ոչ թե ինչ-որ մեկի կանչով: Փորձենք այգին մի հարվածով հետ բերել»: Նրանք նշեցին, որ այսօր մինչև ուշ երեկո մնալու են այգում և վաղը նորից հավաքվելու են առավոտյան ժամը 10-ից. «Օգնեք, տարածեք ինֆորմացիա»: Իսկ ազատ լրագրող, բնապահպան-ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը հացադուլ է հայտարարել ու կոչ է անում բոլորին միանալ իրեն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |