Մայքլ Դուգլասը մրցանակ կհանձնի «Օսկարի» որևէ անվանակարգի հաղթողի![]() 21 փետրվարի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասը «Օսկարի» որևէ անվանակարգի հաղթողի կհանձնի մրցանակ: Արարողությունը տեղի կունենա կիրակի` փետրվարի 26-ին Լոս Անջելեսում, հայտնում է Lenta.ru-ն` հղելով The Wrap կայքը: Միջոցառմանը Դուգլասի մասնակցության մասին պատմել են արարողության պրոդյուսերներ Բրայան Գրեյզերը և Դոն Միշերը: Թե կոնկրետ որ անվանակարգում Դուգլասը կհանձնի մրցանակ, առայժմ չի տեղեկացվում: Ինքը Դուգլասը երկու անգամ արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի` 1976-ին` որպես «Թռչելով կկվի բնի վրայով» ֆիլմի պրոդյուսեր, և 1988-ին`«Ուոլ Սթրիթ» ֆիլմում դերի համար: Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ «Օսկարի» մրցանակաբաշխությանը առանձին անվանակարգերում մրցանականեր են շնորհելու Անջելինա Ջոլին, Հոլլի Բերրին, Բրեդլի Կուպերը, Թոմ Կրուզը, Էմմա Սթոունը, Քեմերոն Դիասը, Պենելոպա Կրուզը և Թոմ Հենքսը: Միջոցառման հաղորդավարն այս տարի լինելու է դերասան Բիլլի Քրիստալը, ով նախկինում արդեն ութ անգամ ստանձնել է այդ դերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |