Արսեն Գրիգորյանը չի վախենում. Ես մշակույթի ներկայացուցիչ եմ, իսկ մշակույթն անձեռնմխելի է

Արսեն Գրիգորյանը չի վախենում. Ես մշակույթի ներկայացուցիչ եմ, իսկ մշակույթն անձեռնմխելի է

PanARMENIAN.Net - Հայկական շոու-բիզնեսի ու մշակույթի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Մաշտոցի պուրակի ակտիվիստներին, հորդորում է նրանց լինել առավել ակտիվ և չդադարեցնել պայքարը:

«Ես այստեղ մտավորական չեմ, ես բնապահպան եմ: Կոչ եմ անում բոլոր մեր երգիչներին, դերասաններին մի կողմ դնեն իրենց կոչումներն ու այստեղ գան որպես բնապահպան»,- ակտիվիստների հետ զրույցում ասաց Արթուր Իսպիրյանը:

Երգիչ Արսեն Գրիգորյանը (Խուճուճ) այսօր ևս այցելել է նրանց. «Ես հիցած եմ էս «շեդևրով», որ մի գիշերում կառուցել են: Մենք չենք խնդրում նոր այգի կառուցել, մենք խնդրում ենք՝ մեր ունեցածը թողնեն մեզ, այն երեխաներին, ովքեր իրենց մանկությունը չեն պատկերացնում սրճարաններում ու ռեստորաններում»:

Հարցին, թե այդքան ակտիվ մասնակցելով բնապահպանների պայքարին, Գրիգորյանը չի վախենում իր կարիերայի համար, նա պատասխանեց. «Ես համոզված եմ, որ իմ քաղաքացիական դիրքորոշումն իմ գործունեությանը չի խոչընդոտի: Ես մշակույթի ներկայացուցիչ եմ, իսկ մշակույթն անձեռնմխելի է»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---