Բելառուսի ԱԳՆ ղեկավարին չեն հրավիրել «Արևելյան գործընկերության» անդամների հանդիպմանը21 փետրվարի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Մարտինովը չի ստացել «Արևելյան գործընկերության» մասնակիցների հանդիպման հրավեր, որը տեղի է ունենալու Պրահայում: Այդ մասին հաղորդում է «Խարտիա 97»-ը՝ մեջբերելով Չեխիայի դեսպան Պետեր Մարեշին: Թե ինչպիսի պայմաններով Մարտինովը կարող է հրավիրվել այդ հանդիպմանը, չեխ դիվանագետը չի նշել: Նա ասել է, որ «երկու կողմերը գիտեն, թե ինչ պետք է անել, որպեսզի դա տեղի ունենա»: Բելառուսի ԱԳՆ կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |