Copa Claro-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Վայնա Օդեսնիկի հետ

Copa Claro-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Վայնա Օդեսնիկի հետ

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսի Copa Claro-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Վայնա Օդեսնիկի հետ: Նալբանդյանը, ով 2008-ին դարձել է մրցաշարի հաղթող, АТР վարկանիշում զբաղեցնում է 85-րդ հորիզոնականը, իսկ Օդեսնիկը` 107-րդ:

Մրցաշարը տեղի է ունենում փետրվարի 20-26, մրցանակային ֆոնդը կազմում է 553.100 դոլար:

2011թ Նալբանդյանը անցել է Copa Claro-ի քառորդ եզրափակիչ, իսկ հաղթող է դարձել իսպանացի Նիկոլաս Ալմագրոն, ով եզրափակչում շրջանցել է արգենտինացի Խուան Իգնասիո Չելային:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---