Արդշինինվեստբանկը գերակատարել է Visa International վճարահաշվարկային համակարգին ներկայացված պլանը![]() 21 փետրվարի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկը 2011 թվականի երկրորդ կիսմակյակի ընթացքում Visa International վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ իրականացրեց Visa Staff Incentive աշխատակիցների խրախուսման ծրագիրն` ուղղված Բանկի կողմից թողարկվող Visa International համակարգի պրեմիում սեգմենտի քարտերի վաճառքներին, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Ամփոփելով Visa Staff Incentive ծրագրի իրականացման արդյունքները, համաձայն որի բանկը գերակատարել է Visa International վճարահաշվարկային համակարգին ներկայացված կանխատեսվող պլանը, սույն թվականի փետրավրի 21-ին Արդշինինվեստբանկում տեղի ունեցավ Visa International վճարահաշվարկային համակարգի ներկայացուցիչների կողմից միջազգային սերտիֆիկատների հանձման պաշտոնական արարողություն: Ծրագրին մասնակցող լավագույն վաճառող ճանաչվեց «Երևան»մասնաճյուղի աշխատակից Իրինա Ենոքյանը: Իսկ որպես թիմային աշխատանք լավագույն 3 մասնաճյուղեր ճանաչվեցին «Մալաթիա», «Աղասյան» և «Գորիս» մասնաճյուղերը: Ծրագրին մասնակից Արդշինինվեստբանկի լավագույն աշխատակիցները Visa International վճարահաշվարկային համակարգի և Բանկի կողմից խրախուսվեցին նաև խոշոր դրամական պարգևներով: Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. «Visa Staff Incentive ծրագրի շրջանակներում ավելի քան կրկնապատկվեց պրեմիում սեգմենտի վճարային քարտերի վաճառքը նաև ակտիվացնելով վաճառքները հանրապետության մարզերում: Արդշինինվեստբանկի պրեմիում սեգմենտի վճարային քարտերի բազմաթիվ ծառայությունների ու առավելությունների հետ մեկտեղ, ծրագիրը լրացուցիչ հնարավորություն ընձեռեց ամրապնդել և բարելավել բանկի դիրքերը պրեմիում սեգմենտի վճարային քարտերի շուկայում»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |