Բելառուսը որոշել է հրաժարվել Սու-24 ռմբակոծիչների օգտագործումից![]() 21 փետրվարի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Սու-24 ռմբակոծիչների հետագա օգտագործումից և դուրս բերել դրանք զինված ուժերից: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երկուշաբթի օրը` փետրվարի 21-ին, հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը: «Ինքնաթիռներն արդեն հին էին: Կա այսպիսի հասկացություն` թռիչքային ռեսուրս»,- պարզաբանել է Բելառուսի ռազմական գերատեսչության ղեկավարը: Նա պատմել է, որ ներկայումս երկրի իշխանությունները որոշում են, թե ինչ անեն ինքնաթիռների հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |