Արթուր Բաղդասարյանը քնարկել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը ԵՄ ներկայացուցչի հետ![]() 21 փետրվարի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության անդամ երկրների արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման եվրոպական գործակալության /ՖՐՈՆՏԵՔՍ/ ղեկավար Իլկա Լայթինենին: Կողմերը քննարկել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորել է Ֆրոնտեքսի` սահմանային անվտանգության ոլորտում ԵՄ անդամ երկրների գործառնական համագործակցության համակարգման պատասխանատու մասնագիտացված և անկախ կառույցի փորձագիտական ներուժի կիրառումը Հայաստանում, ինչը ենթադրում է համատեղ վերլուծությունների իրականացում, վերապատրաստումներ, փորձի փոխանակում, ինչպես նաև տեխնիկական աջակցություն: ԱԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ֆրոնտեքսի միջև համագործակցությունը մեծապես կնպաստի թե Հայաստանի Հանրապետության սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացին, թե Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության ապահովմանը: Իլկա Լայթինենը նշել է, որ 2010թ. ԱԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակության` Լեհաստան կատարած այցից հետո համագործակցության հաստատման գործընթացը սահուն և անխոչընդոտ ընթացք է ունեցել և կամրագրվի փետրվարի 22-ին ստորագրվելիք Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և Ֆրոնտեքսի միջև աշխատանքային համաձայնագրով: Պարոն Լայթինենը նաև իր գոհունակություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության առնչությամբ և ընդգծել, որ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն այդ ռազմավարությամբ կարողացել է առավելապես հաջողված կերպով միասնական գործընթացում համախմբել սահմանի կառավարման ոլորտում ներգրավված տարբեր գերատեսչություններին: Ի լրումն, կողմերը քննարկել են նաև համաձայնագրի ստորագրումից հետո իրականացվելիք միջոցառումների շրջանակներում մի շարք նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |