Իսպանական Marca թերթը կազմել է ֆուտբոլիստների ստացած ամենաանհեթեթ վնասվածքների ցուցակը![]() 21 փետրվարի 2012 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Marca թերթը կազմել է ֆուտբոլիստների ստացած ամենաանհեթեթ վնասվածքների ցուցակը, որի մեջ մտել են 13 խաղացողներ: Ցուցակը հայտնվել է «Վալենսիայի» խաղացող Էվեր Բանեգիի վնասվածքից հետո, ով լցակայանում ստացել էր փոքր ոլոքի և մեծ ոլոքի կոտրվածք: Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Ալեսսանդրո Նեստան, ով դաստակի ջլերի պատռվածք է ստացել PlayStation խաղալու ժամանակ: Պայմանական երկրորդ տեղում է Ռիո Ֆերդինանդը, ով բազմոցին նստած վնասել է ծունկը՝ փորձելով ոտքով հասնել հեռախոսին: Երրորդ տեղում է իսպանացի դարպասապահ Սանտյագո Կանիսարեսը, ով լոգասենյակում փորձելով ոտքով պահել օծանելիքի վայր ընկնելը, ստացել է ջլերի վնասվածք և Իսպանիայի հավաքականի կազմում չի մասնակցել 2002-ի աշխարհի առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |