Գերմանիայի նախկին նախագահին դատի են տվել

Գերմանիայի նախկին նախագահին դատի են տվել

PanARMENIAN.Net - Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը Ստորին Սաքսոնիայի խորհրդարանում դատի է տվել երկրի կառավարությանը, որը գլխավորել է Քրիստիան Վուլֆը: Փետրվարի 17-ին Վուլֆը հրաժարական է տվել երկրի նախագահի պաշտոնից կոռուպցիայի մեջ կասկածանքների պատճառով:Սոցիալ-դեմոկրատների կարծիքով, Վուլֆի կառավարությունը 2010-ի ապրիլին խաբել է Ստորին Սաքսոնիայի խորհրդարանին, երբ չի հաղորդել ֆինանսական և կազմակերպչական օգնության մասին «Երկխոսություն Հյուսիս-Հարավ» մասնավոր միջոցառման անցկացման ժամանակ:

Ինչպես պարզվել է ավելի ուշ, դաշնային երկրի բյուջեից ծախսեր են իրականացվել միջոցառման հյուրերի նվերների և սպասարկող անձնակազմի համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---