Լարվածությունը իրանա-ադրբեջանական հարաբերություններում աճում է

Լարվածությունը իրանա-ադրբեջանական հարաբերություններում աճում է

PanARMENIAN.Net - Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ադրբեջանական կողմին իրանցի լրագրողների ձերբակալության առնչությամբ: Իրանի Fars գործակալությունը հայտնել է, որ Իրանի դեսպանատունը դիմում է տարածել, որտեղ ասվում է, որ լրագրողների ձերբակալությունը հակասում է միջազգային նորմերին, հետևաբար, Իրանի դեսպանատունը պահանջում է անհապաղ ազատ արձակել լրագրողներին:

Բաքվում ձերբակալվել է Իրանի Sahar հեռուստաընկերության թղթակից, Ադրբեջանի քաղաքացի Անար Բայրամլին: Ըստ ոստիկանության, նրա մոտ հայտնաբերվել է 0,387 գրամ հերոին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---