ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է ԵՎՐՈՊԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՁԳՏՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը որդեգրել եւ հետեւողականորեն շարունակում է եվրոպական կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվեթիեի հետ հանդիպման ընթացքում : «Մենք ձգտում ենք կառուցել եվրոպական չափանիշների վրա հիմնված երկիր»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը: Կողմերը քննարկել են նաեւ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր են փոխանակել Եվրամիության քաղաքականության շրջանակում Հարավային Կովկասի դերի մասին: Շոշափվել են նաեւ հանրապետությունում մահապատժի վերացմանը, ընտրական համակարգի կատարելագործմանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ ֆին դիվանագետ (ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովում Ֆինլանդիայի նախկին ներկայացուցիչ) Հեյկի Թալվիթիեն Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ընթացիկ տարվա հուլիսին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---