Մահափորձ է կատարվել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ

Մահափորձ է կատարվել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ի առավոտյան Աբխազիայում մահափորձ են կատարել հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, անհայտ անձինք կրակել են նախագահի ավտոմեքենայի վրա Գուդաուտա քաղաքի շրջանում, երբ նա աշխատանքի էր մեկնում Սուխում: Աբխազիայի նախագահը չի տուժել, սակայն նրա թիկնապահներից մեկը մահացել է, իսկ երկուսը ծանր վիրավոր են և գտնվում են հոսպիտալում: Աբխազիայի նախագահը հաստատել է «Ինտերֆաքս» գործակալությանը, որը չի տուժել: «Ես չեմ տուժել, ես հիմա դրա համար ժամանակ չունեմ»,- ասել է նա գործակալությանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---