ՁՅԱՆ ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ ՉԵՆ ԴԱՐՁԵԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի ողջ տարածքում առատ ձյան տեղումները երկրի ավտոմայրուղիների փակման պատճառ չեն դարձել: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է «Հայավտոճանապարհ» ձեռնարկության պետի տեղակալ Գրիգոր Միքայելյանը, ավտոմայրուղիներում տարվում են ձյան մաքրման աշխատանքներ եւ դրանցից ոչ մեկը փակ չէ: Միեւնույն ժամանակ նա անհրաժեշտ է համարել նախազգուշացնել վարորդներին` առանց խիստ անհրաժեշտության մեքենա վարելու անցանկալիության մասին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---