Նոր Զելանդիայի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Megaupload-ի հիմնադրին![]() 22 փետրվարի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Նոր Զելանդիայի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Megaupload ֆայլերի փոխանակման ծառայության հիմնադիր Քիկ Դոտկոմին, հաղորդում է Associated Press: Դատարանը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ համոզվել է, որ Դոտկոմը չի կարող լքել երկիրը, քանի որ նրա բոլոր հաշիվները սառեցված են: Ազատ արձակվելուց հետո Դոտկոմը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ տուն՝ կնոջ և երեխաների մոտ, և մտադիր է պայքարել ԱՄՆ իր էքստրադիցիայի դեմ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |