Շախմատ. Բաքուն չէր սպասում, որ երկրորդ անգամ կմերժվի հավակնորդների մրցաշարը կազմակերպելու հարցում22 փետրվարի 2012 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Մենք իսկապես հուսով էինք, որ Լևոն Արոնյանը կհամաձայներ, որ մրցաշարն անցկացվեր Բաքվում : Նրա ժամանումը բռնցքամարտիկների ժամանում չէ»,-ասել է «SOCAR Energy Georgia» տնօրեն և Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը: Ըստ նրա, հավակնորդների մրցաշարի անցկացման համար, հունվարի 31-ին ներկայացվել էր ընդամենը 2 հայտ`Ադրբեջանի և Բուլղարիայի կողմից: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2 անգամ` 2011 և 2012թթ հրաժարվել է խաղալ Բաքվում: 2011թ մրցաշարը տեղի է ունեցել Կազանում, իսկ 2012-ին կկայանա Լոնդոնում: Այս տարի Արոնյանը նամակ էր հղել ՖԻԴԵ-ի նախագահին, որում ասվում էր, որ Ադրբեջանում մրցաշարի անցկացման դեպքում ինքը չի մասնակցի դրան: Դրանից հետո Իլյումժինովը հայտարարել էր, որ մրցաշարը կկայանա Լոնդոնում հոկտեմբեր 23-նոյեմբեր 13-ը: «Ներկայումս ոչ մի հայ չի կարող Ադրբեջանում գտնել բարենպաստ հոգեբանական մթնոլորտ: Անվտանգության երաշխիքները և որևէ լրացուցիչ աջակցություն չի կարող շտկել իրավիճակը»,-գրել էր հայ շախմատիստը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |