«Արմենիա Վայնը» Մոսկվայում արժանացել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալների22 փետրվարի 2012 - 12:37 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա Վայն» գինու գործարանը Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո 2012» միջազգային ցուցահանդեսից վերադարձել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալներով: Փետրվարի 13-17-ը Մոսկվայում տեղի է ունեցել «Պրոդէքսպո 2012» միջազգային տնտեսական ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանի խոշորագույն գինեգործական ընկերություններից «Արմենիա Վայն» գինու գործարանը: Արձանագրելով նշանակալի տնտեսական ցուցանիշներ հայաստանյան շուկայում՝ «Արմենիա Վայն» ընկերությունն անցած տարի սկսել է «Արմենիա» գինիների արտահանումն Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Մերձբալթյան երկրներ: Ընկերությունն այս տարի խնդիր է դրել ներկայացնել «Արմենիա» գինիների հարուստ տեսականին նաև Ռուսաստանի Դաշնությունում:
Ներկայանալով Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո 2012» միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին շուրջ երկու հազար ընկերություն Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից, «Արմենիա Վայն» գինու գործարանն արժանացել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալի ու պատվոգրերի: Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը 2012թ-ի լավագույն արտադրանք միջազգային մրցույթի շրջանակներում ոսկե մեդալի է արժանացրել «Արմենիա» կարմիր կիսաքաղցր գինին: Եվս մեկ ոսկե մեդալ ընկերությունը ստացել է ալկոհոլային խմիչքների արտադրության լավագույն որակի համար: «Արմենիա» սպիտակ չոր գինին արժանացել է արծաթե մեդալի: Ընկերությունից հայնում են, որ ցուցահանդեսում մեծ էր հետաքրքրությունը «Արմենիա» գինիների հանդեպ: Հայկական արտադրանքն աչքի էր ընկնում բարձրաճաշակությամբ, որակով և գնային առաջարկով: Ռուսաստանյան գործընկերները տպավորված էին «Արմենիա Վայն» գինու գործարանի ժամանակակից հզորություններով: «Արմենիա» գինիները Ռուսաստան ներկրելու հնարավորությունների շուրջ Ռուսաստանի խոշոր ընկերությունների հետ ներկայումս բանակցություններ են վարվում:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |