Բուլղարացի կոմպոզիտորները դատի են տվել Ֆիլիպ Կիրկորովին, նրան սպառնում է 2-8 տարվա ազատազրկում

Բուլղարացի կոմպոզիտորները դատի են տվել Ֆիլիպ Կիրկորովին, նրան սպառնում է 2-8 տարվա ազատազրկում

PanARMENIAN.Net - Չորս բուլղարացի կոմպոզիտորներ հայց են ներկայացրել Սոֆիայի դատախազություն ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ, հաղորդում է Ուտրո.ռու-ն:

Կոմպոզիտորներ Ալեքսանդր Սավելյևի, Նայդեն Անդրեևի, Դիմիրի Պենևի և Իվաան Պենևի խոսքով, Կիրկորովը խախտել է հեղինակային իրավունքները՝ չհամաձայնեցնելով կոմպոզիտորների հետ նրանց ստեղծագործությունների կիրառումը և չվճարելով նրանց հոնորարներ: Կիրկորովին սպառնում է 2-8 տարվա ազատազրկում և 10-50 հազար լև տուգանք:

Խոսքը գնում է չորս երգի մասին՝ «Պլյուս և մինուս», «Մանկական հիշողություն», «Խոստովանություն» և «Աստղային ֆանտազիա»:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---