Տալի հուշամրցաշարի արտերկրյա մասնակիցներից մեկը կորոշվի ինտերնետում երկրպագուների քվեարկությամբ![]() 22 փետրվարի 2012 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Շախմատի ֆեդերացիայի վարչության նախագահ Իլյա Լևիտովը հաղորդել է, որ 2012-ին Տալի հուշամրցաշարի արտերկրյա մասնակիցներից մեկը կորոշվի ինտերնետում երկրպագուների քվեարկությամբ, հաղորդում է chess-news.ru-ն: Տալի հուշամրցաշարը տեղի կունենա 2012-ի հունիսի 7-19-ը: Մրցաշարում հանդես կգան Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանա (Իտալիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) և Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան): 2011-ին Արոնյանը հավաքել է 5,5 միավոր և Կառլսենի հետ կիսել 1-2-րդ տեղերը: Հայ գրոսմայստերը լրացուցիչ արդյունքներով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |