Ալեքսանդր Մանասյան. Մենք պետք է դատի տանք Ադրբեջանին Խոջալուի հարցում![]() 22 փետրվարի 2012 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը լավ մեխանիզմ է ստեծղել ողջ աշխարհով մեկ սուտը տարածելու համար: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, սուտը կարելի է հեշտությամբ հաղթահարել, եթե մեծ ջանքեր գործադրվեն, ուստի մենք պետք է աշխարհին հասցնենք ճշմարտությունը: «Մենք պետք է դատի տանք Ադրբեջանին Խոջալուի հարցում ու ճշմարտության հասնենք»,-հայտարարել է քաղաքագետը: «Մենք պետք է քարոզչական պատերազմ վարենք Ադրբեջանի դեմ, նրանց իսկ մեթոդներով առաջնորդվենք, աշխարհին ճշմարտությունը մատուցենք: Պետք է տեղեկատվական պատերազմ վարել, եթե պահը բաց թողնենք, շատ ուշ կլինի ինչ-որ բան ապացուցելը»,-ասել է Մանասյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |