ԱՄՆ Պետդեպարտամենտն անընդունելի է համարում ստատուս-քվոն ղարաբաղյան հակամարտությունում22 փետրվարի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը ԱզերԹաջ գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, ԱՄՆ դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ինքնորոշման սկզբունքները: Ռուբինը հայտարարել է, որ ԵԱՀԿ Միսնկի խումբը միակ գործող ձևաչափն է, որն ընդունակ է առաջ մղել գործընթացը հակամարտության կարգավորման հետ կապված պայմանավորվածությունների հանգելու համար: «Այս ողբերգական իրավիճակում ստատուս-քվոն անընդունելի է: Մենք հերքում են ստատուս-քվոն: Իրավիճակը վտանգավոր է, սակայն մենք հավատում ենք, որ շրջանակները, որոնց սահմաններում աշխատել ենք մինչև օրս, ամենալավն են պայմանավորվածության հանգելու համար: Անիվ հայտնագործելու կարիք չկա, քանի որ այդ դեպքում մենք կարող ենք կորցնել այն, ինչի հասել են մինչև հիմա»,- ասել է Ռուբինը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում |