Եղունգ ունես բուտիկդ փորի. Բնապահպանները պահանջում են ապամոնտաժել բուտիկները

Եղունգ ունես բուտիկդ փորի. Բնապահպանները պահանջում են ապամոնտաժել բուտիկները

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում ակտիվիստների թիվն աստիճանաբար շատանում է: Ակտիվիստները Facebook-ով հայտարարություն են տարածում, հրավիրում են միանալ իրենց երգին: Նրանք պատճենահանել են երգերի բառերն ու բաժանում են բոլոր ձայնակցել ցանկացողներին: Այգում բազմաթիվ պաստառներ են կախված՝ «Այգին ժողովրդինն է», «Եղունգ ունես բուտիկդ փորի», «Ապագա կանաչ ճարտարապետները միանում են բնապահպաններին» և այլն: Ցուցարարներն ամեն օր առաջնորդվելու են հստակ օրակարգով, գործելու են համախմբված ու կազմակերպված:

Այգում տեղադրվել է «քաղաքացիական ամբիոն», որտեղից ցանկացողները կարող են իրենց խոսքն ուղղել ակտիվիստներին: Բնապահպանները անընդհատ կրկնում են, որ իրենք բավարաված չեն շինարարության կասեցմամբ, և պահանջում են բուտիկների ու սրճարանի ապամոտնաժում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---