Փետրվարի 14-ից «ՀԿԵ» ՓԲԸ-ի բոլոր գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի`22 փետրվարի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր միջազգային և տեղական ուղևորատար գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի` չնայած վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի տարածքում հաստատված անբարենպաստ եղանակային պայմաններին: Այդ մասին հաղորդեց ՀԿԵ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը: Նա հիշեցնում է, որ ուժեղ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածում ստեղծված դժվար պայմանների պատճառով փետրվարի 10-13-ին դադարեցված էր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների շարժը: «Սակայն բավականին օպերատիվ կերպով անցկացրած ձնամաքրման աշխատանքներից հետո միջազգային գնացքների շարժը վերականգնվեց: Փետրվարի 14-ից սկսած ոչ մի միջազգային գնացքի կամ տեղական էլեկտրագնացքի մեկնումը չէր հետաձգվել: Բոլոր գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի, առանց ուշացումների», - ընդգծեց Գրիգորյանը: Տնօրինության ղեկավարի տեղակալի խոսքերով, այն ուղևորներին, ովքեր չէին կարողացել Թբիլիսի հասնել հետաձգված գնացքներով, հնարավորություն տրվեց վերադարձնել տոմսերը` վճարված գումարը ստանալով առանց որևէ պահումների: Սակայն ուղևորների մի մասը կարողացել է գնված տոմսերից օգտվել արդեն փետրվարի 14-ին` Թբիլիսիի հետ հաղորդակցության վերականգնումից հետո: Կարինե Գրիգորյանը հատուկ նշեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն համայնքային իշխանությունների հետ համատեղ կազմակերպեց կառամատույցների ձնամաքրման աշխատանքները: «Ուղևորափոխադրումների տնօրինությունը նամակով էր դիմել համայնքների ղեկավարներին` խնդրելով աջակցել կառամատույցների մաքրման աշխատանքներում: Տեղական իշխանությունների բոլոր ղեկավարները արձագանքեցին և այսպիսով կառամատույցների մի մասը մաքրվեց իրենց, իսկ մյուս մասը` երկաթուղու ուժերով», - ասաց Տնօրինության պետի տեղակալը: Իսկ ինչ վերաբերում է երկաթուղային գծերի մաքրմանը, ապա այստեղ աշխատում է հատուկ տեխնիկան, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |