Աբխազիան հերքում է լուրերը Վրաստանի հետ սահմանը փակելու մասին![]() 22 փետրվարի 2012 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի ԱԳՆ-ն հերքել է լուրերը հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձի պատճառով Վրաստանի հետ սահմանը փակելու մասին: «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-նշել են ԱԳՆ-ում: «Հարևանի հետ սահմանը փակելու մասին հաղորդագրությունը իսկական անակնկալ էր»,-ասել են Աբխազիայի ԱԳՆ-ում, հայտնում է ՌԲԿ-ն: Փետրվարի 22-ի առավոտյան Աբխազիայում մահափորձ են կատարել հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, անհայտ անձինք կրակել են նախագահի ավտոմեքենայի վրա Գուդաուտա քաղաքի շրջանում, երբ նա աշխատանքի էր մեկնում Սուխում: Աբխազիայի նախագահը չի տուժել, սակայն նրա թիկնապահներից մեկը մահացել է, իսկ երկուսը ծանր վիրավոր են և գտնվում են հոսպիտալում: Սա արդեն թվով վեցերորդ մահափորձն է Անկվաբի դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |