Այսուհետ հնարավոր կլինի բացահայտել և կանխարգելել գինեգործական արտադրանքի կեղծումը22 փետրվարի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Սույն թվականի փետրվարի 22-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ֆրանսիական Bruker Biospin և Eurofin ընկերությունների ներկայացուցիչներ Ալեն Ուլոն և Մարսել Դյումուշեն ներկայացրեցին ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորումը: Մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առևտրային կցորդ Ժյուլիեն Վելքոֆը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվ տանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները և հայ գինեգործների միության ներկայացուցիչները: Նշված լաբորատոր սարքավորման նկատմամբ հետաքրքրությունը բխում է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքից, որի համաձայն լիազոր մարմինը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2013 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի պետք է կատարի գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի խմբաքանակների H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն և վարի հանրապետությունում արտադրված խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ, որը հնարավորություն կտա նույնականացնելու գինեգործական արտադրանքը, որոշելու դրանց ծագումն ու բաղադրությունը, բացահայտելու և կանխարգելելու արտադրանքի կեղծումները: Արտադրանքի խմբաքանակների H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննությունը հնարավոր է իրականացնել միայն ատոմամագնիսական ռեզոնատոր «SNIF-NMR» լաբորատոր սարքի միջոցով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ նախօրեին վերը նշված ընկերությունների ներկայացուցիչներն ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորումը ներկայացրեցին Ստանդարտների ազգային ինստիտուտում, որին մասնակցում էին հայկական կոնյակագործների և հայ գինեգործների միությունների, Հայաստանում գործող փորձարկման լաբորատորիաների և գինեգործական արտադրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |