Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված ընթացք է տրվել հանցագործության մասին 7 հաղորդումների22 փետրվարի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - 2012թ. փետրվարի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվել 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա: Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկել Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն: Մասնավորապես՝ ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը և ստացել քվեաթերթիկ, սակայն մինչ քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բ.Մարգարյանը չէ: Կեղծիքի բացահայտումից հետո տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը և վերցնելով Բ.Մարգարյանի անվամբ անձնագիրը, դիմել է փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի վստահված անձ Ա. Մանուկյանից 12.02.2012թ. հաղորդում է ստացվել` Ա. Դանիելյանի վստահված անձի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ: Հիշյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 1542 հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2012թ. փետրվարի 14-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 2012թ. փետրվարի 12-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել` Միկրոշրջան թաղամասի 68 շենքի հարակից տարածքում ընտրության ընթացքի վերաբերյալ ունեցած դժգոհությունների կապակցությամբ խուլիգանություն կատարելու մասին: Պարզվել է, որ խուլիգանություն կատարողը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներից է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա |