ԱՄՆ հույս ունի, որ Ռուսաստանը առավելագույն ճնշում կգործադրի Բաշար Ասադի վրա

ԱՄՆ հույս ունի, որ Ռուսաստանը առավելագույն ճնշում կգործադրի Բաշար Ասադի վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ հույս ունի, որ Ռուսաստանը առավելագույն ճնշում կգործադրի Բաշար Ասադի վրա, չորեքշաբթի կայացած ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարք Թոները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

« Հուսով ենք, որ ռուսները Ասադին և նրա ռեժիմին կներկայացնեն առավելագույն խիստ դիրքորոշում և կօգտագործեն իրենց մոտ առկա ճնշում գործադրելու գործիքը, խոսելով այն մասին, որ միջազգային հանրությունը ավելի վճռական է տրամադրված նրա գործողությունների նկատմամբ»,-ասել է Թոները:

Սիրիան ներկայումս ԱՄՆ և ՌԴ հարաբերություններում ամենացավոտ կետերից է: Ռուսաստանը և Չինաստանը 2 անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի վերաբերյալ բանաձևը, ինչը կարևորում էր ԱՄՆ-ն:

Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր տվյալներ են ստացվում բանզմաթիվ մարդկանց մահվան մասին: ՄԱԿ-ի տվյալներով զոհվածների ընհանուր թիվը երկրում արդեն գերազանցում է 5.4 հազարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---