ՄԱԳԱՏԷ-ն հրաժարվու՞մ է Իրանի հետ հետագա բանակցություններից![]() 23 փետրվարի 2012 - 09:22 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ն հրաժարվում է Իրանի հետ հետագա բանակցություններից, հայտնում է ՌԲԿ-ն: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը, որը վերջերս է վերադարձել Իրան կատարած այցից, չի ծրագրում երկրի ղեկավարության հետ հետագա բանակցություններ: «Տվյալ պահին համաձայնություններ չունենք հետագայում բանակցությունները շարունակելու վերաբերյալ»,-հայտնել է գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Ջիլ Թյուդորը: Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը հայտնել է գործակալության և Թեհրանի հետագա բանակցությունների մասին: Ինչպես հայտնում է Associated Press-ը, պատվիրակության ներկայացուցիչները դժգոհել են Պարչին օբյեկտ մտնել չկարողանալու պատճառով: Ըստ որոշ տվյալների, այնտեղ կարող է իրականացվել միջուկային զենքի մշակում: 2005թ ընթացքում, ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները 2 անգամ այցելել են Պարչին և այդ ընթացքում միջուկային զենքի մշակման ոչ մի հետք չեն հայտնաբերել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |