Օդեսայում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» և Օդեսայի հայ համայնքի համատեղ նիստը

Օդեսայում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» և Օդեսայի հայ համայնքի համատեղ նիստը

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Օդեսայում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» և Օդեսայի հայ համայնքի համատեղ նիստը:

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Օդեսայի քաղաքապետ Ալեքսեյ Կոստուսևը, Նիկոլայ Պունդիկը, Դմիտրի Վոլոշենկոն, ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանը և հայկական սփյուռքի այլ ներկայացուցիչներ:

Նիստի մասնակիցները քննարկել են Օդեսայի հայ համայնքի և տեղի իշխանությունների հետ նրանց հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության հովանավորությամբ համայնքի զարգացման հեռանկարները, հայտնում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---