«Ժողովուրդ». «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 10 միլիարդ դրամով![]() 23 փետրվարի 2012 - 10:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 11 դեռ չեն ավարտվել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում այդ գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, և հնարավոր է` դրան հետևեն նաև ձերբակալություններ: ՀՀ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ շուտով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 10 միլիարդ դրամով կտուգանվի: Այս հեռանկարը ՀԷՑ-ի համար կարծես անակնկալ չէ: Այստեղ մոտավորապես հենց այդքան տուգանքի են սպասում, թեև լուրը պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Թերթը հիշեցնում է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից ՀԷՑ-ում ստուգումներ սկսվեցին, որի ընթացքում ընկերության մասնաճյուղերում խուզարկվեցին գրասենյակները, առգրավվեցին համակարգիչները, և հարուցվեց քրեական գործ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |