ԱՄՆ ԻՐԵՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ16 հունվարի 2004 - 22:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իրենց հիասթափությունն են հայտնում այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը չի կարողացել մասնակցել Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort-2004» զորավարժությունների պլանավորմանը նվիրված խորհրդաժողովին, չնայած հրավիրված էր Հյուսիսատլանտյան դաշխնքի ղեկավարության կողմից: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` մեկնաբանելով «Ռեգնում» լրատվական գործակալության խնդրանքով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բաքվում անցկացված ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին հայ սպաների չմասնակցելու փաստը: «Մենք առայժմ չունենք բոլոր տվյալները, որոնք վկայում են, թե ինչ պատճառներ են խանգարել հայկական պատվիրակությանը հունվարի 13-ին հասնել Բաքու: «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը նպատակ ունի օժանդակել ՆԱՏՕ-ի անդամ-երկրների եւ Կենտրոնական Եվրոպայի ու Եվրասիայի գործընկեր-երկրների միջեւ քաղաքական երկխոսությանը: ԱՄՆ լիովին պաշտպանում են այդ ծրագրի սկզբունքները»,- ասել են ԱՄՆ դեսպանությունում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |