Եվրամիությունը սպառնում է կրճատել օգնությունը Հունգարիային

Եվրամիությունը սպառնում է կրճատել օգնությունը Հունգարիային

PanARMENIAN.Net - Կրկին բարդացել են հարաբերությունները Բրյուսելի ու Բուդապեշտի միջև: Տարեսկզբին դրա պատճառը Հունգարիայի նոր սահմանադրությունն էր, իսկ այժմ Եվրահանձնաժողովը դժգոհ է նրա բյուջեի մեծ պակասուրդից:

Եթե Հունգարիան չկրճատի դեֆիցիտը, որպեսզի այն չգերազանցի ՀՆԱ 3 տոկոսը, ապա 2013 թվականից կսառեցվի կես միլիարդ եվրոյի տրամադրումը Համերաշխության հիմնադրամից: Բուդապեշտը գնահատեց այդ միջոցը որպես անհիմն ու անարդար: Նա նշել է, որ աճի տեմպերը Հունգարիայում գերազանցում են Եվրամիության միջին ցուցանշը, իսկ պարտքը կրճատվում է:

Սակայն, ըստ Եվրահանձնաժողովի կանխատեսման, մինչ 2013թ. նրա պետական ծախսերը 3,25 տոկոսով կգերազանցեն եկամուտները, հայտնում է Euronews-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---