Հայաստանի նկարիչների միությունն, այս տարի, նշում է հիմնադրման 80-ամյակը![]() 23 փետրվարի 2012 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նկարիչների միությունն այս տարի նշելու է հիմնադրման 80-ամյակը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց միության նախագահ Կարեն Աղամյանը, այդ առիթով լույս է տեսնելու հատուկ կատալոգ: Բացի դրանից, միությունն այս տարի մայիսին կազմակերպելու է Շուշիին նվիրված ցուցահանդես, ինչպես նաև 2015 թ-ին նախատեսում է կազմակերպել ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին: Աղամյանը, խոսելով դժվարությունների մասին, նշեց, որ նրանք աջակցության լուրջ կարիք ունեն, բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար: Նա նաև խոսեց ոլորտում օրենքների, մասնավորապես ստեղծագործական միությունների մասին օրենքի բացակայության մասին: Միությունն այսօր ունի շուրջ 1000 անդամ, որից 700-ը ապրում և ստեղծագործում են Հայաստանում, մնացածը` արտերկրում: Միությունում մոտ 300 հոգի երիտասարդներ են: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |