Google Translate-ում ավելացել է արհեստական միջազգային էսպերանտո լեզուն![]() 23 փետրվարի 2012 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Արհեստական միջազգային էսպերանտո լեզուն դարձել է 64-րդ լեզուն, որից թարգմանություններն ապահովում է Google Translate: Այս մասին հայտնում է Google-ի կորպորատիվ բլոգը: Էսպերանտոյից թարգմանելու գործառույթը արդեն հասանելի է Google Translate սերվիսի բրաուզերային տարբերակում: Առաջիկայում ընկերությունը ծրագրում է էսպերանտոն ավելացնել նաև Google Translate-ի բջջային տարբերակին և iOS, Android ծրագրերին: Ներկայումս Google Translate ծրագիրն ապահովում է 64 լեզուներից տեքստերի թարգմանություն, 17 լեզուների ձայնային մուտքագրում, 24 լեզուներից տեքստի վերափոխումը խոսքի: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |