24-ամյա երևանցին վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային ու դիմել փախուստի

24-ամյա երևանցին վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային ու դիմել փախուստի

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին, ժամը 16.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գեղանիստ գյուղի ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 5-ամյա մի տղայի և դիմել փախուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզել է, որ երեխային «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---