Արծրուն Հովհաննիսյանը չի հավատում, որ վարժանքների քողարկման տակ Ադրբեջանը փորձում է պատերազմ սկսել![]() 23 փետրվարի 2012 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ԼՂՀ սահմանի մոտ անցկացվող ադրբեջանական զորավարժանքները: Ըստ նրա, ադրբեջանական վարժանքները 2 հիմնական նպատակ ունեն`փորձարկել և բարձրացնել ԶՈւ մարտական պատրաստվածությունը և հոգեբանական ազդեցություն թողնել ինչպես իր բնակչության, այնպես էլ հայկական կողմի վրա: Ընդ որում, նա ընդգծել է, որ առայժմ չի կարող լիարժեք տեղեկություններ հաղորդել վարժանքների մասշտաբների և սցենարների վերաբերյալ, սակայն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, դրանք համարվում են «աննախադեպ»: Փորձագետը նաև ուշադրություն է դարձրել նրան, որ վարժանքներն անցկացվում են ձմռանը, հիշեցնելով, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը պարտություններ էր կրում հատկապես ձմեռային շրջանում: Այս համատեքստում Հովհաննիսյանն ընդգծել է, որ լավ կլիներ վարժանքներն անցկացնել մի քանի շաբաթ առաջ`խիստ սառնամանիքների ընթացքում: Փորձագետն ընդգծել է, որ հնարավոր է վարժանքները կապված են Ադրբեջան թուրք բարձրաստիճան սպաների այցելության հետ, ինչպես նաև Իրանի, Սիրիայի մասին խոսակցությունների: Ընդ որում, փորձագետն ընդգծել է, որ այդ վարժանքները չեն կարող վերածվել Ղարաբաղի դեմ պատերազմի: Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմին, ապա Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ հրադադարը խախտելու համար Ադրբեջանին պատրվակ հարկավոր չէ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |