Իրանի հետ հակասությունների պատճառով Մեծ Բրիտանիայում նավթի գները հասել են պատմական մաքսիմումի![]() 23 փետրվարի 2012 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում նավթի գները սահմանել են պատմական ռեկորդ՝ հասնելով մեկ բարելի համար 121,92 դոլարի: Ինչպես գրում է The Guardian-ը, մեկ բարելի արժեքը գերազանցել է ռեկորդը, որը սահմանվել է 2011-ին Լիբիայում քաղաքացիական պատերազմի ֆոնին: Անցած տարի նավթի գնի աճի պատճառով տեղի է ունեցել գնաճի կտրուկ բարձրացում, ինչը տարվա արդյունքներով կազմել է 5 տոկոս: Ինչպես գրում է The Financial Times-ը, նավթի թանկացումը բացասաբար կազդի տնտեսական աճի տեմպերի վրա: Փետրվարի 21-ին ԱՄՆ-ում նավթի գինը հասել է մեկ բարելի համար 106 դոլարի, ինչըվերջին 9 ամիսների ընթացքում ամենաբարձրն է եղել: Թրեյդերները բարձրացնում են նավթի գինը՝ սպասելով Իրանից առաքումների վրա էմբարգո սահմանելու պատճառով դրա դեֆիցիտի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |