Google-ը պատրաստնում է թողարկել «խելացի ակնոցներ»` Android բազայի վրա23 փետրվարի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Google-ը պատրաստվում է այս տարի թողարկել «խելացի ակնոցներ»` Android բազայի վրա: Ակնոցներն ունեն թափանցիկ ոսպնյակներ, որոնք կատարելու են դիսփլեյի գործառույթ, հայտնում է AppleInsider-ը: The New York Times-ի աղբյուրը հայտնում է, որ նման ակնոցների գինը կարող է լինել այնքան, որքան գոյություն ունեցող սմարթֆոններինը` մոտ 250-600 դոլար: Ակնոցը ներառելու է ոչ մեծ էկրան, որը տեղակայված է լինելու աչքերից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, ինչպես նաև GPS: Ինչպես ասում են ինսայդերները, ակնոցները նախատեսված չեն լինելու մշտապես կրելու համար, չնայած որ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան դրանք կրել հաճախ, անընդհատ: Ենթադրվում է, որ նախագիծը ծագել է Google X lab ֆուտուրիստական լաբարատորիայում: Նախորդ տարի The Times-ը գրում էր, որ Google-ն ունի գաղտնի հետազոտական տարածքներ, որտեղ անհավանական նախագծեր են իրականացվում: Ասվում է, որ Google Latitude-ի ստեղծող Սթիվ Լին հանդիսանում է նախագծի գլխավոր նախաձեռնող: Սպասվում է, որ ակնոցները փոխադարձաբար աշխատելու են Google հայտնի սերվիսների հետ, ինչպսիք են Latitude, Goggles և Maps: Օգտատերը կկարողանա որոշել ընկերների տեղակայությունը նման ակնոցների շնորհիվ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |